Պովետկինի դոպինգ-թեստի Բ նմուշը ևս դրական է

Պովետկինի դոպինգ-թեստի Բ նմուշը ևս դրական է

Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը, որը WBC-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերի դեմ մենամարտից առաջ ձախողել էր դոպինգային ստուգումը, երկրորդ նմուշի ստուգում էր պահանջել։

Մարզիկի երկրորդ թեստում ևս հայտնաբերվել է 2016թ. հունվարի 1-ից Համաշխարհային հակադոպինգային ասոցիացիայի արգելված դեղամիջոցների ցանկում հայտնված մելդոնին նյութը։

Պովետկինի թեստի Ա նմուշում նույնպես մելդոնին էր հայտնաբերվել, ինչի պատճառով մենամարտն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Պովետկինը հերքում է, որ արգելված խթանիչներ է օգտագործել, ինչպես նաև նշում է, որ տեղյակ չի եղել մելդոնինի՝ 2016թ. հունվարից արգելված լինելու մասին (Մելդոնինն ինքնին դոպինգ չի համարվում, այլ քողարկիչ, որը թույլ չի տալիս հայտնաբերել արյան մեջ առկա այլ խթանիչները-խմբ)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում