Բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը սկսել է նախապատրաստությունը հունիսի 7-ից 15-ը Անապայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքականն ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպիական ապագա» մարզաբազայում, որին մասնակցում է 18 բռնցքամարտիկ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 10 մարզիկներ, որոնց անունները կհրապարակվեն ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում