Մոնտոլիվոն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

Մոնտոլիվոն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը Իտալիայի հավաքականի մարզման ժամանակ ստացած ազդրի վնասվածքի պատճառով։

31-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղին (1:0) հաջորդած վերականգնողական մարզման ընթացքում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ից առաջ ևս Մոնտոլիվոն վնասվածք էր ստացել և բաց թողել մրցաշարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում