Բեռլուսկոնի. Դոնարումային չենք վաճառի անգամ 80 մլն եվրոյի դիմաց

Բեռլուսկոնի. Դոնարումային չենք վաճառի անգամ 80 մլն եվրոյի դիմաց

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը:

-Դոնարուման չի վաճառվում: Մենք նրա տրանսֆերը չենք վաճառի, եթե անգամ 80 մլն երո առաջարկեն,-ասել Բեռլուսկոնին:

Սիլվիո Բեռլուսկոնին նաև խոսել է ակումբի բաժնետոմսերը չինացի գործարարներին վաճառելու հավանականությունից:

-Ակումբի բաժնետոմսերը վաճառելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Վաղը պետք է հանդիպեմ տնօրենների հետ, ովքեր պատասխանատու են այդ բանակցությունների համար: Ավելին ոչինչ չեմ կարող ասել,-նշել է «Միլանի» նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում