«Fajr Cup». Աղասի Աղասյանը 6-րդն է, Առաքել Միրզոյանը` 9-րդը

«Fajr Cup». Աղասի Աղասյանը 6-րդն է, Առաքել Միրզոյանը` 9-րդը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է «Fajr Cup» ծանրամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներ Աղասի Աղասյանը և Առաքել Միրզոյանը:

Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները: Աղասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 156 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահել է 196 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով Աղասյանը զբաղեցրել է 6-րդ տեղը: Առաքել Միրզոյանը հանդես է եկել A ենթախմբում, պոկել է 154 կգ, հրել՝ 188 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով Միրզոյանը զբաղեցրել է 9-րդ տեղը:

Հավելենք, որ 85 կգ քաշային կարգում «Fajr Cup» մրցաշարի հաղթող է դարձել Իրանի ներկայացուցիչ Ռոստամ Կիանուշը, ով երկամարտում գրանցել է 395 կգ արդյունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում