«Գաբալայի» ավագը սպանության մասնակցության համար 4 տարով ազատազրկվել է

«Գաբալայի» ավագը սպանության մասնակցության համար 4 տարով ազատազրկվել է

Երեկ Բաքվում ավարտվել է «Գաբալայի» ավագ Ջավիդ Հուսեյնովի՝ լրագրող Ռասիմ Ալիևի սպանությանը հանցակցության գործով դատավարությունը։ Հուսեյնովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

Ալիևն անցյալ տարի անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել և մահացել հիվանդանոցում։ Ադրբեջանում ուշադրություն են դարձրել, որ մինչ այդ լրագրողը քննադատել էր ֆուտբոլիստին։

Գործով անցնում էին ևս մի քանի անձինք՝ Էլշան Իսմալիյովը՝ Հուսեյնովի զարմիկը, որը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, Արիֆ Ալիևը՝ 12,5 տարի, Ջամիլ Մամեդովը՝ 11 տարի և Կյանան Մադատովը՝ 9 տարի ազատազրկման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում