Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին: ԱԻԲԱ-ն նման որոշում ընդունել է հերթական համաժողովի ժամանակ, որտեղ 84 պատվիրակ կողմ է եղել փոփոխությանը:

Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումները կանցկացվեն չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում