Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է «Ալաշկերտի» հետ պայմանագիրը

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է «Ալաշկերտի» հետ պայմանագիրը

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս անդամները երկարաձգել են ակումբի ղեկավարության հետ պայմանագրերը: «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2017 թվականի օգոստոսի մեկը:

Նշենք, որ Հայաստանի նորընծա չեմպիոնը հունիսի 5-ից պատրաստվելու են Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղերին (առաջին հանդիպումը՝ ըստ խաղացանկի, կկայանա հունիսի 28-29-ին): Երևանյան մարզումները կշարունակվեն մինչև հունիսի 14-ը, հետո «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ հունիսի 15-23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հունիսի 15-ին Հանքավանում պլանավորված է ստուգողական խաղ «Շիրակի» հետ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում