Մոտոսպորտ. Ողբերգություն Կատալոնիայի Գրան-Պրիի ժամանակ

Մոտոսպորտ. Ողբերգություն Կատալոնիայի Գրան-Պրիի ժամանակ

Կատալոնիայի Գրան-Պրին՝ «MotoGP»-ի աշխարհի առաջնության 7-րդ փուլը, մթագնել է «Circuit de Barcelona-Catalunya» մրցուղու 12-րդ շրջադարձում տեղի ունեցած խոշոր վթարեվ։ Իսպանացի մոտոարշավորդ Լուիս Սալոմը «Moto2» դասի մարզման ժամանակ ծանր վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում։

«Dorna»-ի և «FIM»-ի պաշտոնական հայտարարությունը նշում է, որ «SAG Team»-ի արշավորդը վթարի է ենթարկվել և կորցրել գիտակցությունը, ինչի պատճառով «FP2»-ն անմիջապես դադարեցվել է։ Այդ ամենը տեղի է ունեցել մարզման 20-րդ րոպեին։ 

Մրցուղի է դուրս եկել շտապօգնության երկու բրիգադ, 24-ամյա մարզիկը տեղափոխվել է ուղղաթիռային հրապարակ, սակայն նրան հնարավոր չի եղել օդային ճանապարհով տեղափոխել հիվանդանոց ծանր վիճակի պատճառով։ Սալոմին հիվանդանոց են տեղափոխել մայրուղով, ամբողջ ընթացքում նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։

«Hospital General de Catalunya» հոսպիտալում նրան շտապ վիրահատել են, սակայն, ցավոք, բժիշկների ջանքերն ապարդյուն են անցել, մարզիկը մահացել է առանց գիտակցության գալու։

Լուիս Սալոմը համարվում էր իսպանացի ամենապայծառ երիտասարդ արշավորդներից մեկը և 2017 թվականի «MotoGP»-ում հանդես գալու գլխավոր հավակնորդներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում