Մոուրինյուն Հյուսիսային Ուելսում տուն-ամրոց է գնել (լուսանկար)

Մոուրինյուն Հյուսիսային Ուելսում տուն-ամրոց է գնել (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է տեղափոխվել Լոնդոնից, որ ավելի մոտ լինի մանկունիական ակումբի մարզաբազային։

Պորտուգալացի մասնագետը տուն-ամրոց է գնել իր շրջակա հողերով, որոնց ընդհանուր մակերեսը 17 հեկտար է։ 4-հարկանի շինությունը գտնվում է Հյուսիսային Ուելսում և մեքենայով մեկ ժամվա հեռավորության վրա է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայից։ Ամրոցի համար Մոուրինյուն վճարել է 3,9 միլիոն ֆունտ (մոտ 5 մլն եվրո)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում