Հանա Ալի. Հայրիկի սիրտը դեռ բաբախում էր մյուս օրգանների հրաժարվելուց հետո

Հանա Ալի. Հայրիկի սիրտը դեռ բաբախում էր մյուս օրգանների հրաժարվելուց հետո

Հայտնի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի ընտանիքի անդամները պատմել են, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը։ Ալին մահացել է սեպտիկ շոկի հետևանքով (իրավիճակ, որն առաջանում է բակտերիալ բորբոքմանը օրգանիզմի համակարգային արձագանքի արդյունքում)։

Հանա Ալին՝ լեգենդար մարզիկի դուստրը, պատմել է նաև, որ իր հոր սիրտը բաբախել է մյուս օրգանների աշխատանքի դադարից հետո ևս 30 րոպե։

-Կյանքի վերջին րոպեներին հայրիկը շրջապատված էր հարազատներով, մենք բոլոր աղոթում էինք նրա համար։ Դրանք ծանր պահեր էին, սակայն մենք հիմա երջանիկ ենք, որ հայրիկն ազատ է։ Հայրիկի սիրտը դեռ 30 րոպե բաբախում էր այլ օրգանների հրաժավելուց հետո։ Ոչ ոք երբևէ նման բան չէր տեսել։ Դա ոգու ուժի հզորագույն հայտնություն էր,-պատմել է Հանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում