«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ճիշտ 60 օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ կներկայացվեն Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները և մեր օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Նախագիծը սկսվում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող կրտսեր բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանից: Նա առաջինն էր, ով Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում դուրս եկավ 49 կգ քաշայինների եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով իր ուղեգիրը: 20-ամյա Արթուրը ծնունդով գյումրեցի է, համեստ է և զուսպ:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ես թալիսմաններ չունեմ: Իմ խաչն է ինձ հետ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հայրիկիս և եղբորս:

-Ու՞մ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

– Ծնողներիս:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Ուժ, փառք, հաղթանակ:

-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Չեմպիոնական (ժպտում է):

Հետևեք մեզ նաև Telegram-ում