Բրիզիլ․ Չեմ ընդունում, որ Ջոշուան ոսկե մեդալակիր է

Բրիզիլ․ Չեմ ընդունում, որ Ջոշուան ոսկե մեդալակիր է

Ամերիկացի բռնցքամարտիկ Դոմինիկ Բրիզիլը IBF վարկածով չեմպիոնի կոչման համար բրիտանացի Էնտոնի Ջոշուայի հետ մենամարտից առաջ հայտարարել է, որ վերջինս արժանի չէ 2012 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին։

-Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի եզրափակչում իտալացի Ռոբերտո Կամարելեն է հաղթել։ Նա պետք է ստանար ոսկե մեդալը, սակայն երբ մրցաշարն անցկացվում է մրցակցիդ երկրում, ամեն ինչ մրցավարների ձեռքում է։ Ես չեմ ցանկանում հունիսի 25-ի մենամարտի արդյունքն էլ թողնել մրցավարների որոշմանը, պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել Ջոշուային։ Ես չեմ ընդունում, որ Էնտոնին ոսկե մեդալակիր է,-Բրիզիլի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում