Կովաչիչ. Քանի դեռ Մանչինին «Ինտերում» է, այնտեղ չեմ վերադառնա

Կովաչիչ. Քանի դեռ Մանչինին «Ինտերում» է, այնտեղ չեմ վերադառնա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է Իտալիա հավանական վերադարձի մասին։

-«Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս»։ Չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, չեմ կարող ասել՝ ինչ զարգացումներ կլինեն։

Համենայն դեպս կարող եմ ասել, որ «Ինտեր» չեմ վերադառնա, քանի դեռ Մանչինին այնտեղ է աշխատում։ Մենք անհասկանալի հարաբերություններ ունենք։ Դա անձնական է, ես չեմ ուզում պարզաբանել,-ասել է Կովաչիչը «Sport Mediaset»-ի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում