Տոտտին երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը

Տոտտին երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը երկարաձգել է Ֆրանչեսկո Տոտտիի հետ պայմանագիրը։ 39-ամյա ֆուտբոլիստը 1-ամյա պայմանագիր է կնքել։ Առաջիկա մրցաշրջանը Տոտտիի համար լինելու է 25-րդը «Ռոմայի» կազմում։

Հավելենք, որ Իտալիայի 2015-16թթ․ առաջնությունում Տոտտին մասնակցել է 13 խաղի, խփել է 5 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում, ստացել է 3 դեղին քարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում