Րյուդիգերը վնասվածք է ստացել մարզման ժամանակ (տեսանյութ)

Րյուդիգերը վնասվածք է ստացել մարզման ժամանակ (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականի և «Ռոմայի» պաշտպան Անտոնիո Րյուդիգերը վնասվածք է ստացել Բունդեսթիմի մարզման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Sky Germany»-ից։ Ֆուտբոլիստը կարողացել է խաղադաշտից հեռանալ առանց պատգարակի, սակայն վնասվածքի լրջության վերաբերյալ տեղեկատվություն դեռ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 10-ին։ Խմբային փուլում Գերմանիան մրցելու է Լեհաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում