«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) Երևանից է, ծնվել է 1991 թվականին: Բռնցքամարտն ընտրել է, քանի որ հայրը ևս բռնցքամարտով է զբաղվել: Ինչպես այս սպորտաձևի շատ մարզիկների, այնպես էլ նրա սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է: Վլադիմիրը նպատակասլաց և չհանձնվող անձնավորություն է։ 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չեմ տանում, հետս խաչս է:

-Ո՞ւմ կուզեիր կողքիդ կամ հանդիսականի մեջ տեսնել:

-Ռոնալդինիոյին (ծիծաղում է): Հայրիկիս, կցանկանիայի, որ նա կողքիս լիներ:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ռինգից դուրս գալուց հետո առաջինն ում հանդիպեմ՝ ընկեր Աղամալյանին (խմբ. հավաքականի մարզչին):

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Տոն, քրտնաջան աշխատանք և պայքար:

-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Լավ մասնակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում