Տոտտի. Կուզենայի վերջ դնել իմ ու մարզչի կոնֆլիկտի մասին խոսակցություններին

Տոտտի. Կուզենայի վերջ դնել իմ ու մարզչի կոնֆլիկտի մասին խոսակցություններին

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո խոսել է իր զգացումների մասին։

-Սա հիանալի զգացողություն է։ Ես միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել ամբողջ ընթացքում մեկ ակումբի մարզաշապիկը կրելով, իսկ դա «Ռոմայի» մարզաշապիկն է։ Կարծում եմ՝ ես դա վաստակել եմ։

Այս մրցաշրջանից հետո ևս 6 տարի կանցկացնեմ տնօրենի պաշտոնում։ Ես միշտ ասել եմ նախագահին և ղեկավարության այլ անդամների, որ նախընտրում եմ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Նրանք համաձայնեցին վերցնել ինձ, և ես դրա համար շնորհակալ եմ։

Ես ինքս չէի սպասում, որ կկարողանամ մրցաշրջանի ավարտն այդքան լավ անցկացնել ու թիմին օգնել գրավելու երրորդ տեղը։ Դա կարևոր էր և´ ինձ համար, և´ ակումբի։ Իհարկե, ոչ ոք չի սպասում, որ ես մի քանի րոպեում հանդիպման ելք եմ վճռելու, ես ինքս երբեք նման ակնկալիք չեմ ուզեցել։ Ուրախ եմ, որ ստացվեց, դա կմնա «Ռոմայի» պատմության մեջ։

Ես հայտնվեցի մի իրավիճակում, երբ երկրպագուները հորինեցին սուտ պատմություն իմ և գլխավոր մարզչի վեճի մասին։ Ես կուզեի փակել այդ խոսակցությունները։ «Ռոմայի» հաղթանակները բոլորին են պետք, ոչ միայն ակումբին ու մարզչին,-ասել է Տոտտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում