Հնարավոր է՝ «Ալաշկերտը» խաղա Իրանի հավաքականի հետ

Հնարավոր է՝ «Ալաշկերտը» խաղա Իրանի հավաքականի հետ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» հունիսի 15-23-ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հանքավանում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքի շրջանակներում մարզչական շտաբը նախատեսել է երկու ստուգողական խաղ անցկացնել: Հունիսի 15-ին ալաշկերտցիները կմրցեն Գյումրու «Շիրակի» հետ, իսկ երկրորդ հանդիպումը կկայանա հունիսի 22-ին: Ամենայն հավանականությամբ, երկրորդ մրցակիցը կլինի Իրանի հավաքականը։

Հավելենք, որ Իրանի հավաքականը հունիսի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երևանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում