«Բանանցն» ու «Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնեն

«Բանանցն» ու «Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնեն

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին պատրաստվող Երևանի «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկի» հետ: «Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին՝ 18:00-ին, «Բանանց» մարզադաշտում: 

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայանալու է հունիսի 20-ին, իսկ առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում