Դե Խեան, Իսկոն և Մունիաինը կարող են հայտնվել բռնաբարության հետ կապված սկանդալում

Դե Խեան, Իսկոն և Մունիաինը կարող են հայտնվել բռնաբարության հետ կապված սկանդալում

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, «Ատլետիկի» կիսապաշտպան Իկեր Մունիաինն ու «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող են մասնակցած լինել բռնաբարության։ Այդ մասին հայտնում է իսպանական «El Diario» պարբերականը՝ հստակեցնելով, որ խոսքը 2012 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է։

Հաղորդվում է, որ պոռնո-պրոդյուսեր Իգնասիո Ֆերնանդեսի միջնորդությամբ Մունիաինն ու Իսկոն հանդիպել են աղջկա հետ, որին բռնաբարել են՝ այդ ընթացքը տեսանկարահանելով։ Դե Խեան բռնաբարությանն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն ասել է աղջկան, որ նա սեռական հարաբերություն ունենա Իսպանիայի երիտասարդական հավաքականի իր թիմակիցների հետ, ինչպես նաև ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Կան տեղեկություններ, որ դարպասապահը ևս ցանկացել է մասնակցել էքստրեմալ տեսանյութի նկարահանմանը, սակայն այդ մասին որևէ ապացույց չկա։ Բացի այդ, խոսվում է այն մասին, որ ֆուտբոլիստներն այդ ժամանակ նաև թմրանյութ են օգտագործել։ Տեսանյութերը նկարահանվել են պոռնոգրաֆիայի նպատակով։

Նշենք նաև, որ «El Diario»-ն չի նշում Իսկոյի անունը։ Նրա մասնակցության մասին գրում է մեկ այլ պարբերական՝ «El Confidencial»-ը։ Այդ գործի առթիվ հետաքննություն է կատարվում։ Չի բացառվում, որ դրա հետ կարող են կապ ունենալ նաև այլ իսպանացի ֆուտբոլիստներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում