Անապա․ Աբգարյանն ու Մարությանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Անապա․ Աբգարյանն ու Մարությանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը:

Ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ տարան․ 64 կգ քաշային Տոնի Գալստյանը պարտվեց մոլդովացի բռնցքամարտիկին, 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Վոլոդյա Մնացականյանին, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության հասավ Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Այսպիսով, Աբգարյանն ու Մարությանը, դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ:

Առաջնության կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ․ երեկ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում