«Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ

«Բանանցն» ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ

Հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, «Բանանց» մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և Իրանի ազգային հավաքականի միջև: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։

Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշի գլխավորած թիմը, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը, հունիսի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Բանանցը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Հունիսի 15-ին՝ ժամը 18:00-ին «Բանանց» մարզադաշտում ստուգողական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և «Փյունիկի» միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում