ԵԱ․ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, Մադոյանը նվաճեց բրոնզե մեդալ

ԵԱ․ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, Մադոյանը նվաճեց բրոնզե մեդալ

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 պատվիրակներից միայն մեկը կարողացավ դուրս գալ եզրափակիչ: Արդեն տեղեկացրել էինք, որ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հունիսի 13-ի երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկան մեր մյուս 2 ներկայացուցիչները: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով մինչ կիսաեզրափակիչ դուրս գալը հիանալի մենամարտեր էր անցկացրել, բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն միավորները շնորհում էին ռուս մարզիկին: Արդյունքում Մադոյանը բավարարվեց բրոնզե մեդալով։

Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ և այսօր Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում