«Բարսելոնան» կտուգանվի 5,5 մլն եվրոյով

«Բարսելոնան» կտուգանվի 5,5 մլն եվրոյով

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը ընդունել է փաստաբանների առաջարկած համաձայնագիրը՝ կապված հարձակվող Նեյմարի տրանսֆերի ժամանակ տեղի ունեցած խախտումների առթիվ հարուցված քրեական գործի հետ։

Ակումբը խոստովանել է, որ Նեյմարին ձեռք բերելիս սխալ է գործել երկու ֆինանսական տարիների հարկային պլանավորման ժամանակ (2011, 2013)։ «Sport.es»-ի տվյալներով, խոսքը 5,5 միլիոն եվրոյի չափով տուգանք վճարելու մասին է։

Ավելի վաղ Նեյմարն ու ակումբը իսպանական դատախազության կողմից մեղադրվել էին հարկերը չվճարելու և տրանսֆերի իրական արժեքի մասին տեղեկությունը թաքցնելու համար։ Կատալոնական ակումբը հաղորդել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել է 57,1 մլն եվրո, սակայն իրավապահ մարմինները տեղեկություն ունեին, որ այդ գումարը ներկայացվածից զգալիորեն ավելի է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում