Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների փոխչեպիոնի կոչումը: Հայ մարզիկը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին։

Հայաստանի հավաքականը Անապայում նվաճեց 4 մեդալ․ երեկ բրոնզե մեդալի էին արժանացել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 9 մարզիկ՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյան, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյան, 64 կգ քաշային Տոնի Գալստյան, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյան, 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 81 կգ քաշային Սոս Քոչարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում