«Լիվերպուլը» ներկայացրել է նոր արտագնա մարզահագուստը (լուսանկար)

«Լիվերպուլը» ներկայացրել է նոր արտագնա մարզահագուստը (լուսանկար)

«Լիվերպուլը» ներկայացրել է 2016-17թթ․ մրցաշրջանի երկրորդ մարզահագուստը, որը թիմը կկրի արտագնա հանդիպումների ժամանակ։ «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը «New Balance» ընկերությունն է։ Մարզահագուստը սև գույնի է, դարպասապահի համազգեստը՝ նարնջագույն։

Սև մարզահագուստի ստեղծողները ոգեշնչվել են 1977թ. «Լիվերպուլի»՝ Եվրոպական գավաթում հաղթանակից։ Այդ հանդիպման ժամանակ անգլիական ակումբի ֆուտբոլիստները սև, կարմիր և արծաթագույն երանգներով մարզահագուստով էին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում