Մարադոնա. Իկարդին մեռած է ինձ համար

Մարադոնա. Իկարդին մեռած է ինձ համար

Արգենտինայի հավաքականի նախկին աստղ Դիեգո Մարադոնան բացասաբար է խոսել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի մասին, որը սկանդալի մեջ էր հայտնվել արգենտինացի ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսի հետ։ Լոպեսն ու Իկարդին մտերիմ ընկերներ էին, քանի դեռ Լոպեսի կինը՝ Վանդա Նարան, չէր լքել նրան և ամուսնացել Իկարդիի հետ։ Այժմ Նարան երեք երեխա ունի Լոպեսից և մեկը՝ Իկարդիից։

-Կհրավիրե՞ն արդյոք Իկարդիին Արգենտինայի հավաքական Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Իկարդին ինձ համար այլևս գոյություն չունի Մաքսի Պոլեսի հետ տեղի ունեցածից հետո։ 

Դու մարդուն քո տուն ես թողնում, հյուրասիրում ես, իսկ ինչո՞վ է նա քեզ վճարում։ Ո´չ, մարդիկ, որոնք որևէ բարոյական սկզբունք չունեն, մեռած են ինձ համար,-ասել է Մարադոնան «Radio Metro»-ի փոխանցմամբ։

Լոպեսի հետ սկանդալից հետո Իկարդին դադարեց հրավիրվել Արգենտինայի հավաքական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում