Գործակալ. «Ռոման» ու «Ինտերը» հետաքրքրված են Շկրտելով

Գործակալ. «Ռոման» ու «Ինտերը» հետաքրքրված են Շկրտելով

«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հաստատել է «Ռոմայի» և «Ինտերի» հետաքրքրվածությունն իր հաճախորդի ծառայություններով։ 31-ամյա ֆուտբոլիստը բանակցում է «Ֆեներբախչեի» հետ, սակայն դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։

-Մենք դեռ հեռու ենք «Ֆեներբախչեի» հետ վերջնական պայմանավորվածությունից։ Արդեն երեք ակումբ ցանկանում է ձեռք բերել նրան, և մենք սպասում ենք, որ «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն» նույնպես լավ առաջարկներ կանեն։ Շկրտելն իր համար լավագույն տարբերակը կընտրի Եվրոպայի առաջնության ավարտից հետո։ Որոշումը կկայացվի բոլոր տարբերակները քննարկելուց հետո։

«Վոլֆսբուրգը» և Չինաստանի որոշ ակումբներ ևս հետաքրքրված են։ Դժվար է հիմա ասելը՝ նա ինչ ընտրություն կկատարի, որտեղ կխաղա։ Ամեն ինչ կարող է պատահել,-ասել է գործակալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում