Էնդի Մարեյը՝ Լոնդոնի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Էնդի Մարեյը՝ Լոնդոնի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը հաղթեց Լոնդոնի մրցաշարում։

Եզրափակիչ խաղում բրիտանացին 6:7 (5:7), 6:4, 6:3 հաշվով առավելության հասավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ․ երկրորդ սեթում Ռաոնիչը հաղթում էր 3։0 հաշվով, սակայն Մարեյը կարողացավ հաղթել 5 անընդմեջ գեյմ, ապա խաղն ավարտել հաղթական հաշվով։

Հանդիպումը տևեց 2 ժամ, 13 րոպե։ Մարեյն իրացրեց 6 էյս, 7 հնարավորից 4 բրեյք-փոյնթ, թույլ տվեց 1 կրկնակի սխալ, իսկ Ռաոնիչի ակտիվում գրանցվեց 14 էյս, 3 կրկնակի սխալ, 1 բրեյք-փոյնթ։ 

Հավելենք, որ Լոնդոնի մրցաշարում Էնդի Մարեյը նվաճեց արդեն 5-րդ տիտղոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում