Հայրը Նեյմարին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Ռեալ», «ՊՍԺ» կամ «Ման. Յունայթեդ»

Հայրը Նեյմարին խորհուրդ է տալիս տեղափոխվել «Ռեալ», «ՊՍԺ» կամ «Ման. Յունայթեդ»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով երկու տարի հետո կարող է ազատ գործակալ դառնալ, դիտարկում է առաջարկներ Մադրիդի «Ռեալից», «ՊՍԺ»-ից և «Մանչեսթեր Յունայթեդից», որոնք պատրաստ են նրա համար 192 մլն եվրո հրաժարագին վճարել։

«ABC»-ի տվյալներով, մադրիդցիները 24-ամյա բրազիլացուն պատրաստ են առաջարկել 6 տարվա պայմանագիր և 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Փարիզյան ակումբը Նեյմարին պատրաստ է տարեկան 18,5 մլն վճարել, որը պարգևավճարներով կարող է հասնել մինչև 28 միլիոնի։ «Մանչեսթեր Յունայթեդը» 17 մլն աշխատավարձ է առաջարկում, մինչդեռ «Բարսելոնայում» պատրաստ են միայն նրա աշխատավարձը 9 միլիոնից հասցնել 14 միլիոնի։

Նեյմարի հայրը, ով միևնույն ժամանակ նրա գործակալն է, խորհուրդ է տալիս հեռանալ «Բարսելոնայից» և ընտրել այդ երեք ակումբներից մեկը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նեյմարը կերկարաձգի «Բարսելոնայի» հետ պայմանագրը մինչև 2022 թվականը, սակայն գործարքն այդպես էլ չկնքվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում