Հայտնի են «Բանանցի» չորս հավանական մրցակիցները Եվրոպա լիգայում

Հայտնի են «Բանանցի» չորս հավանական մրցակիցները Եվրոպա լիգայում

Այսօր 15:00-ին շվեյցարական Նյոնում կայանալու է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

«Բանանցի» ներկայացուցիչ Աշոտ Կյուրեղյանը Շվեյցարիայից հայտնում է, որ վիճակահանությունից առաջ թիմերը բաժանվել են խմբերի: «Բանանցը» հայտնվել է 9-րդ խմբում, և հայկական ակումբի հավանական մրցակիցներն են հետևյալ թիմերը.

«Կրակովիա» Կրակով, Լեհաստան
«Սպարտակ» Տռնավա, Սլովակիա
«Կայրաթ» Ալմաթի, Ղազախստան
«Օմոնիա», Կիպրոս

Հիշեցնենք, որ առաջին փուլի հանդիպումները կայանալու են հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում