Չեմպիոնների լիգա․ Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը

Շվեյցարական Նյոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դարձավ «Ալաշկերտի» մրցակիցը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնը մրցելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Հիշեցնենք, որ «Սանտա Կոլոման»  Չեմպիոնների լիգայի 2014-15թթ․ խաղարկությունում եղել է «Բանանցի» մրցակիցը և պայքարից դուրս է թողել վերջինիս: «Սանտա Կոլոմայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» մրցելու է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 28-ին և 29-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 5-ին 6-ին։ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում