ԵԼ․ Հայտնի են «Շիրակի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները

ԵԼ․ Հայտնի են «Շիրակի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները

Նյոնում տեղեկայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպայի լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայտնի դարձան Եվրոպայի լիգայում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչների՝ «Շիրակի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները։ «Շիրակը» մրցելու է Վրաստանի ներկայացուցիչ «Դիլա Գորիի» հետ։ Առաջին հանդիպումը գյումրեցիները կանցկացնեն մրցակցի հարկի տակ՝ հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում։ «Փյունիկը» մրցելու է Ջիբրալթարից «Եվրոպա» թիմի հետ, իսկ «Բանանցը»՝ Կիպրոսի «Օմոնիայի»։

Հավելենք, որ առաջին հանդիպումները կայանալու են հունիսի 30-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 7-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում