Տիտո Ռամալյո․ «Բանանցին» բարդ մրցակից է բաժին հասել

Տիտո Ռամալյո․ «Բանանցին» բարդ մրցակից է բաժին հասել

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ «Բանանցը» մրցելու է Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ։

«Հիմա առաջին հերթին պետք է որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել մրցակցի մասին, որպեսզի ավելի իրատեսական պատկերացում ունենանք «Օմոնիայի» վերաբերյալ: Վիճակահանության արդյունքում բարդ մրցակից է բաժին հասել «Բանանցին», սակայն հնարավոր ամեն ինչ պետք է անենք առաջին փուլը հաղթահարելու համար»,- Տիտո Ռամալյոյի խոսքը մեջբերված է «Բանանցի» պաշտոնական կայքից։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում