Ռայոլա. Իբրահիմովիչն ուզում է վրեժ լուծել Գվարդիոլայից

Ռայոլա. Իբրահիմովիչն ուզում է վրեժ լուծել Գվարդիոլայից

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է իր հաճախորդի և Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունների մասին։

-Կարծում եմ՝ Զլատանը ցանկանում է վրեժ լուծել Գվարդիոլայից, չնայած դա նրա կյանքի նպատակը չէ, չէ՞ որ չարժե երկու գերեզման փորել՝ քեզ և թշնամուդ համար։

Պարտությունից ավելի շատ բան ես սովորում, քան հաղթանակից, և Զլատանը շատ բան է սովորել Գվարդիոլայի հետ միջադեպից։ Չնայած թշնամանքին, Իբրահիմովիչը չի թաքցրել, որ հարգում է մարզչին։ Ես նրան չեմ սիրում որպես մարդու։ Զլատանը խոստովանել է, որ նա գերազանց մարզիչ է, և ես ընդունում եմ այդ տեսակետը, թեև չեմ խոստովանում,-ասել է Ռայոլան։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հեռացել է «Բարսելոնայից», երբ թիմը գլխավորում էր Գվարդիոլան։ Ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը պայմանագիր կկնքի Իբրահիմովիչի հետ, իսկ իսպանացի մասնագետը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում