ԵԱ․ Երեք հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵԱ․ Երեք հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:

ՀԱՕԿ լրատվականը հաղորդում է, որ Սերգեյ Սիմոնյանի մրցակիցն իտալացի Ջիովանի Ֆրենին է: 60 կգ քաշային Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:

Նշենք նաև, որ Հայաստանի ներկայացուցիչներից 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում