«Ռոման» գնել է Էլ-Շաարավիի տրանսֆերը

«Ռոման» գնել է Էլ-Շաարավիի տրանսֆերը

«Ռոման» 4 տարվա պայմանագիր է կնքել հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի հետ, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Միլանին»։ 23-ամյա ֆուտբոլիստի համար «ռոսոներիներն» ստացել են 13 միլիոն եվրո։

-Այսօր ինձ համար յուրահատուկ օր է, քանի որ ես արդեն «Ռոմայի» լիարժեք խաղացող եմ։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ պարոն Պալոտային, Վալտեր Սաբատինիին, Լուչանո Սպալետիին, իմ թիմակիցներին և ակումբի ամբողջ անձնակազմին այստեղ ժամանած առաջին օրվանից իմ հանդեպ հավատի ու վստահության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն երկրպագուներին, ովքեր ինձ սիրով ու ջերմությամբ ընդունեցին,-ասել է Շաարավին։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Էլ-Շաարավին մայրաքաղաքային ակումբում, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով, մասնակցել է 16 հանդիպման և խփել է 8 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում