Ասխաբաձեն հեռացել է «Բանանցից»

Ասխաբաձեն հեռացել է «Բանանցից»

Երևանի «Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն վերադառնում է Ռուսաստան, գրում է «Чемпионат»-ը։ Նա «Բանանցում» աշխատում էր անցյալ տարվա սեպտեմբերից։

-Բաժնետերերի հետ իմ բոլոր պայմանավորվածությունները՝ կապված նախագծի կայացման և Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունքի հետ, ես կատարել եմ և վերադառնում եմ Ռուսաստան,-հայտարարել է Ասխաբաձեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում «Բանանցն» զբաղեցրել էր 6-րդ տեղն ու դարձել Հայաստանի գավաթակիր՝ հնարավորություն ստանալով մասնակցելու Եվրոպա լիգայի որակավորման փուլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում