Վլատկո Դրոբարովը նոր պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ

Վլատկո Դրոբարովը նոր պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ

«Բանանց» ֆուտբոլային ակումբի և մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովի միջև նոր պայմանագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

«Շատ ուրախ եմ «Բանանցի» հետ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, քանի որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Անհամբերությամբ սպասում եմ Եվրոպա լիգայի հանդիպումներին:  Հուսով եմ, որ հաջող ելույթներ կունենանք Եվրոպայում, իսկ հաջորդ մրցաշրջանում լավ աշխատանքի շնորհիվ կզբաղեցնենք առնվազն երրորդ հորիզոնականը»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Վլատկո Դրոբարովը «Բանանցին» էր միացել 2015-16թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ավարտված առաջնությունում նա «Բանանցի» կազմում մասնակցել է 23 հանդիպման և «Բանանցի» բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում