Արթուր Շախպազյանն ու Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ

Արթուր Շախպազյանն ու Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ

Հունգարիայի Կապոսվար քաղաքում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 46 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ:

Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ Հակոբյանն առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Հրանտ Հովհաննիսյանը, 66 կգ քաշային Լևոն Մարտիրոսյանն ու +80 կգ քաշային Արման Մնացականյանը պարտություն են կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում