Երիտասարդ հունահռոմեականները մեկ բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Երիտասարդ հունահռոմեականները մեկ բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Ռումինիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ նվաճելու բրոնզե մեդալ, սակայն 1:2 հաշվով պարվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին: Այսպիսով՝ հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 բրոնզե մեդալով, որը նվաճել էր 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը:

Հավելենք, որ ազատ ոճային ըմբիշները իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 25-ից:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում