Նայնգոլան․ «Ռոման» և «Չելսին» բանակցում են տրանսֆերիս շուրջ

Նայնգոլան․ «Ռոման» և «Չելսին» բանակցում են տրանսֆերիս շուրջ

Բելգիայի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ կարիերան կարող է շարունակել «Չելսիում»։

-Վերջին 7 տարիների ընթացքում անընդհատ ասում են, որ ես կարող եմ փոխել ակումբս։ Հիմա կարող եմ ասել, որ եթե մնամ «Ռոմայում», երջանիկ կլինեմ։ «Ռոման» և «Չելսին» բանակցում են տրանսֆերիս շուրջ, բայց ես միայն կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնության վրա,-Նայնգոլանի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում