«ՊՍԺ»-ն խզել է Բլանի հետ պայմանագիրը

«ՊՍԺ»-ն խզել է Բլանի հետ պայմանագիրը

Այսօր «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը դադարեցրել է գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ համագործակցությունը։

«L’Equipe»-ն հաղորդում է, որ մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագիրը խզելու համար փարիզյան ակումբը 50-ամյա մասնագետին 22 մլն եվրո փոխհատուցում է վճարել։ Լորան Բլանը «Պարի Սեն Ժերմենը» գլխավորել է 2013 թվականին, նա գլխավորությամբ թիմը 3 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երկու անգամ՝ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում, երեքական անգամ էլ դարձել է Ֆրանսիայի լիգայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Շրջանառվող լուրերի համաձայն, Լորան Բլանին փոխարինելու է Ունաի Էմերին, ով վերջերս է խզել «Սևիլյայի» հետ պայմանագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում