Գարիկ Բարսեղյանը և Գեորգի Կետոևը` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողներ

Գարիկ Բարսեղյանը և Գեորգի Կետոևը` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողներ

Վանաձորում մեկնարկել է Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը: Մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկան  57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ) դարձան ոսկե մեդալակիրներ: Բարսեղյանը եզրափակչում առավելության հասավ ռուս Հասան Բադրուդինովի նկատմամբ, իսկ Կետոևը` իրանցի Ամիր Մուհամադու: 57 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած Գառնիկ Մնացականյանը դարձավ բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նույնպես դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր:

65 կգ քաշայինների պայքարում լավագույնը ռուս Ալան Գոգաևն էր, 74 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կախաբեր Խումբեշտին։

Հավելենք, որ հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ, 70 կգ, 84 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում