Այսօր «Ալաշկերտը» կմեկնի Անդորրա

Այսօր «Ալաշկերտը» կմեկնի Անդորրա

Հունիսի 28-ին Անդորրայի «Էստադո Կոմունալ» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» հանդիպումը:

«Ալաշկերտի» պատվիրակությունը (59 հոգի) Երևանից կմեկնի այսօր գիշեր և Անդորրա կժամանի հունիսի 27-ին ժամը 15:00-ին։ Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Ալաշկերտի» պատվիրակությունը կհանգրվանի Անդորրայի հինգաստղանի «Պարկ Հոթել Անդորրա» հյուրանոցում: Երեկոյան ժամը 19:00-ին տեղի կունենա «Ալաշկերտի» նախաղային մարզումը, իսկ դրանից 20 րոպե առաջ կկազմակերպվի թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը:

Հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով ժամը 22:00-ին) «Էստադո Կոմունալ» մարզադաշտում կմեկնարկի «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» մրցավեճը: Հանդիպումից հետո «Ալաշկերտի» պատվիրակությունը կհանգստանա, հաջորդ օրը կմեկնի Անդորրայից և հունիսի 29-ին ուշ գիշերին կժամանի Երևան:

Հիշեցնենք, որ պատասխան խաղը Երևանում տեղի կունենա հուլիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում