Լաերսիոն հեռանում է «Բանանցից»

Լաերսիոն հեռանում է «Բանանցից»

Բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի և «Բանանցի» միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և ֆուտբոլիստն ավարտել է իր ելույթներն ակումբի կազմում: «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն իրավիճակից վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Լաերսիոյի հետ պայմանագիրը նախորդ տարի էր կնքվել «Բանանցի» նախկին ղեկավարության կողմից և դրա ժամկետն ավարտվել է մրցաշրջանի ավարտից հետո: Բնականաբար, մենք ցանկանում էինք, որպեսզի թիմի լավագույն ռմբարկուն շարունակի իր ելույթները «Բանանցում»: Ակումբի կողմից արվել է Լաերսիոյի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկ՝ բարելավված պայմաններով, սակայն բանակցությունները փակուղում հայտնվեցին, երբ ֆուտբոլիստի գործակալի կողմից ներկայացվեցին նոր, բազմապատկված պահանջներ, որոնք խելամիտ չէին և չէին համապատասխանում հայկական ֆուտբոլային իրականությանը: Եվրոպա լիգայի «Օմոնիայի» դեմ առաջիկա խաղին «Բանանցը» կներկայանա ներկայիս կազմով, սակայն ակումբի ղեկավարությունն այժմ աշխատում է նոր համալրումների ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ապագայում»,-Աղաբեկյանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում