Ջոշուան նոկաուտի է ենթարկել Բրիզիլին
26/06/2016 16:28
Նմանատիպ
IBF վարկածով ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնտոնի Ջոշուան ամերիկացի Դոմինիկ Բրիզիլի հետ մենամարտում պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել էր ապրիլի 9-ին Չարլզ Մարտինի հետ մենամարտում։ Ջոշուան 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։
Այս հաղթանակը Ջոշուայի կարիերայում 17-րդն էր, բռնցքամարտիկը միշտ հաղթել է նոկաուտներով և դեռ չի պարտվել։ Բրիզիլի համար սա կարիերայի առաջին պարտությունն էր, ամերիկացին 17 հաղթանակ է տոնել, որից 15-ը՝ նոկաուտով։
Հավելենք, որ հաջորդ մենամարտն Էնտոնի Ջոշուան անցկացնելու է նորզելանդացի Ջոզեֆ Պարկերի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում