ԵԱ․ Սարգիս Հովսեփյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր

ԵԱ․ Սարգիս Հովսեփյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր

Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային վերջին օրը հայ ազատոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին և դարձավ մրցանակակիր։

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին, իսկ 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում