Եվրո-2016․ Իտալիան պայքարից դուրս թողեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Եվրո-2016․ Իտալիան պայքարից դուրս թողեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Իտալիայի հավաքականը հաղթեց գործող չեմպիոն Իսպանիային։

Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում իտալացիներն ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն բավականին վստահ էր խաղում Դավիդ դե Խեան։ Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ․ տուգանային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Ջորջիո Կյելինին։

Երկրորդ խաղակեսում Իսպանիայի հավաքականը ջանքեր գործադրեց պատասխան գոլ խփելու համար, սակայն կա՛մ գրոհների վերջին փուլը չէր ստացվում, կա՛մ փայլում էր Ջանլուիջի Բուֆֆոնը։ Այն, ինչ չստացվեց Իսպանիայի մոտ, Իտալիան արեց խաղավարտին․ 91-րդ րոպեին Գրացիանո Պելեն երկրորդ գնդակն ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը պայքարից դուրս թողեց գործող չեմպիոնին, իսկ 1/4 եզրափակչում կմրցի Գերմանիայի ընտրանու հետ, որը երեկ 3։0 հաշվով հաղթել է Սլովակիային։

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Իտալիա – Իսպանիա՝ 2։0
Գոլերը՝ Կյելինի 33՛, Պելե 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում